Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի ընտրյալների ցուցակում է

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնք կպայքարեն ՈՒԵՖԱ-ի 2017 թվականի խորհրդանշական հավաքականում տեղ զբաղեցնելու համար:

Մեր ֆուտբոլիստից բացի, կիսապաշտպանության գծի խաղացողների ցուցակում ընդգրկվել է եւս 13 հոգի: Նրանք են Էդեն Ազարը («Չելսի»), Դելե Ալին, Կրիստիան Էրիկսենը (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Մարկո Ասենսիոն, Կարլոս Կազեմիրոն, Տոնի Կրոոսը, Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Սաուլ Նյիգեսը («Աթլետիկո»), Միրալեմ Պյանիչը («Յուվենթուս»), Ֆաբիանոն  («Մոնակո»), Կեւին Դե Բրյույնեն («Մանչեսթեր Սիթի»):

Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի 2017 թվականի խորհրդանշական հավաքականը կկազմվի ֆուտբոլասերների տված ձայների օգնությամբ: