Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեւոր ճեմարան ընդունվածները կծառայեն որպես սովորական զինվոր՝ առանց տարկետման (տեսանյութ)

Քաղաքականություն
pn-1

Հոգեւոր ճեմարաններ ընդունվածներն այլեւս տարկետման հնարավորություն չեն ունենա,-տեղեկացնում է ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը.  «Մենք Գեւորգյան հոգեւոր ճեմարանում սովորելու համար տարկետում, մյուս ուսումնական տարվա մասին է խոսքը, չենք նախատեսում»: Հոգեւոր կրթարանների ուսանողները տարկետման իրավունք էին ստացել կառավարության 2000 թվականի հունվարի որոշումներից մեկով: 2018-ի հունվարի 1-ից այդ որոշումը ճանաչվում է ուժը կորցրած. «Որպեսզի որեւէ այլ կառավարության որոշում լինի, համաձայն որի որեւէ անձ կամ կատեգորիա օգտվում է տարկետման իրավունքից, դրա բոլոր սահմանները, կամ էսպես չափանիշները ներառվել են գործող օրենքում, գործող օրենքում կառավարության որոշումով տարկետում նախատեսվում է բացառապես գիտության, կրթության, մշակույթի եւ արվեստի, սպորտի բնագավառում նշանակալի հաջողություններ ունեցողների համար»: Նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ ճեմարաններում սովորողները չեն կարողանա բանակ զորակոչվել որպես հոգեւոր ծառայություններ իրականացնող անձինք, նրանք մյուսների նման սովորական զինակոչիկներ են. «Հոգեւոր ծառայություն իրականացնում են այն անձինք, որոնք ունեն հոգեւոր սան, իսկ 18 տարեկանը չունի»: Պարոն Սիմոնյանը պարզաբանում է նաեւ Զինծառայողի կարգավիճակի մասին նոր օրենքում «Ես եմ» ծրագրի շահառուների իրավունքներն ու պարտականությունները: Հիշեցնենք, այս ծրագրով բանակ զորակոչվում են որպես շարքային զինվոր, ծառայությունը տեւում է 3 տարի, ամսական 35 հազար դրամ աշխատավարձով, իսկ ծառայությունն ավարտելուց հետո զինվորը կարող է ստանալ 5 միլիոն դրամ անհատույց գումար, եթե ունի բիզնես մտահղացում: Սակայն կա տեսակետ, որ այս ծրագիրը հենց աղքատ ընտանիքների տղաներին առաջնագիծ տանելը գայթակղիչ դարձնելու համար է: Սասուն Սիմոնյանը համաձայն չէ. «Ամեն դեպքում զորակոչվածների հիմնական մասը իր ծառայությունը իրականացնում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ինքնաբերաբար»: Բազմաթիվ աղքատ ընտանիքներ կարող են չհամաձայնվել այս ծրագրի շահառու դառնալ,-ասում է Սասուն Սիմոնյանը: Նա նաեւ տեղեկացնում է, որ դեռ հուլիս ամսին անձամբ իրեն բազմաթիվ զինակոչիկներ են դիմել «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերով ծառայելու համար:   Հրապարակումը պատրաստվել է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի աջակցությամբ