Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ.Նալբանդյանն ընդունեց Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին (տեսանյութ)

Պաշտոնական
9329_hq-1

Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների առաջին փոխքարտուղար Անտուան Կամիլլերիին, ով ներկայացնում է Սուրբ Աթոռը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։ Հանդիպմանն անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների պաշտպանության ու այդ ուղղությամբ Հայաստանի և Սուրբ Աթոռի ջանքերին վերաբերող հարցերին։