Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազի նկատմամբ սանկցիա կիրառվեց, Խանդոյանը վերադարձվեց նիստերի դահլիճ (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-miaynak-gayl

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը  մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի միջնորդությունը: Դրանից հետո Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝ առանց իր պաշտպանյալի չի կարող մասնակցել դատական նիստին: Ուստի կլքի նիստերի դահլիճը եւ կսպասի ապակիներից այն կողմ, մինչեւ լրանա սանկցիայի ժամկետը: Խանդոյանի մյուս պաշտպան Արա Ղարագյոզյանը նույնպես հայտարարեց, որ առանց իր պաշտպանյալի իրավունք չունի նիստին մասնակցելու: Այնուհետեւ նրանք միջնորդեցին վերացնել  Արայիկ Խանդոյանի սանկցիան եւ  բերել նիստերի դահլիճ: Դատավոր Մեսրոպ Մակյանը եւս մեկ անգամ կրկնեց՝ Խանդոյանը անպատիվ արտահայտություններ է թույլ տվել դատախազների հասցեին, ինչն անհարգալից վերաբերմունք է նաեւ դատարանի նկատմամբ:    Այդ ժամանակ Պավել Մանուկյանը դատավորին ասաց. «Պետրոս Պետրոսյանն անընդունակ է այս գործով, չեմ ասում անգրագետ, այլ` անընդունակ: Ես նրան պետական դավաճան եմ համարում: Դուք նրա վիրավորանքները փաթաթում եք մեր վզին»:  Այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանը նույնպես անհարգալից էր եղել Խանդոյանի հանդեպ: Դատավորը որոշեց նրա նկատմամբ նախազգուշացման ձեւով սանկցիա կիրառել: Իսկ Արայիկ Խանդոյանին վերադարձնել նիստերի դահլիճ: Դրանից հետո Արա Ղարագյոզյանն ավելացրեց. «Խանդոյանը վրդովվում է «ամբաստանյալ» դիմելաձեւից եւ կարելի է ազգանունով դիմել»:  Դրանից հետո պաշտպաններից Դավիթ Գյուրջյանը դատավորից հետաքրքրվեց՝ արդյոք դատախազներից Արամ Արամյանը  այս գործով ներկայացրել է համապատասխան լիազորագիր: Պարզվեց, որ լիազորագիրը տրվել է նախորդ գործով:  Դավիթ Գյուրջյանն առաջարկեց նիստը ընդմիջել եւ ժամանակ տալ լիազորագիր ձեռք բերելու համար:  Ինեսա Պետրոսյանն էլ ավելացրեց, որ երբ լիազորագիրը տրվել է, այդ ժամանակ Մեսրոպ Մակյանը դեռ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է եղել եւ գործուղված չի եղել այս դատարան: Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանն էլ հավելեց, որ  Արամ Արամյանը մեղադրող չէ, դատախազ է, ուստի առաջարկեց դուրս հրավիրել դահլիճից:     Այս խոսքերը սակայն չհամոզեցին դատավորին: Դրանից  հետո կասկածելով նրա անաչառությանը՝ Դավիթ Գյուրջյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանին: Այս պահին դատավորը գտնվում է խորհրդակցական սենյակում: