Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը լուռումունջ նայում է, թե ինչ է կատարվում Նախիջևանում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-sargsyan

Նախիջևանի տարածքում Ադրբեջանի կազմակերպած լայնածավալ զորավարժությունները հետապնդում են մի քանի նպատակ. «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում այսօր դրանց մասին խոսել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը.  «Չի հաջողվում Ղարաբաղի տարածքում որևէ քայլ կատարել, փորձ են անում այնտեղ սադրել Հայաստանին որոշակի գործողությունների։ Որովհետև այն զորավարժությունները, որոնք  այդ փոքր տարածքում անցկացվում են, ես համոզված եմ, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին տարհանելու են, քանի որ Նախիջևանը հիմա ըստ ամենայնի դարձել է ռազմական պոլիգոն»։ Ըստ Արամ Սարգսյանի՝ Հայաստանին սադրելուց բացի, զորավարժություններ անցկացնելու նպատակներից են նաև ցույց տալը Ադրբեջանի ներքին լսարանին, որ իրենք չեն հրաժարվել իրենց գլխավոր նպատակներից, այսինքն՝ հետ բերել իրենց տարածքները։ https://youtu.be/4lTEj0gzA40 Արամ Սարգսյանը կարծում է, որ  Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է արձագանքել այն զորվարժություններին, որոնք անցկացնում է Ադրբեջանը Նախիջևանի տարածքում. «Ի՞նչ է անում Հայաստանը։ Հայաստանը լուռո մունջ նայում է, թե ինչ է կատարվում Նախիջևանում։ Որևէ մի արձագանք չի եղել Արտաքին գործերի նախարարությունից»։ Ավելին՝ տեսանյութով