Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ բասկետբոլի ազգային հավաքականն 1-ին խաղը կանցկացնի Ալբանիայի հետ

Սպորտ
basketball

Նոյեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հանդիպելու է Ալբանիայի հավաքականի հետ: Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով՝  Ամիրան Ամիրխանով, Լուկաս Ֆիշեր, ԱնդրանիկՉրաբաշ, Ալլին Հեսս, Քրիս Յանկու Օսկիյան, Անդրեյ Կոնստանտինով, Վարդան Բիդրոսյան, Արարատ Քոչինյան, Ալբերտ Թադևոսյան, Էդգար Բաբայան,Գեորգի Պոդկոլզին, Կոնստանտին Միրզոյանց, Մարսել Հովսեփյան, Դավիթ Խաչատրյան, Արագատ Աբրահամիան, Սերգեյ Պոլուխին, ԹովմասՀորդանյան, Տերի Սմիթ:  Նոյեմբերի 26-ին մեր հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Դանիայի ընտրանուն: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն