Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորների մոտից հայտնաբերվել է «Այֆոն-6», «Այֆոն-5», դեղահաբեր

Հասարակություն
qkh1

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց մի շարք խցերից չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 1 «Այֆոն-6», 2 «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոսներ և 2 փոքր թղթե փաթեթներ, որոնց մեջ եղել է ընդհանուրը 12,7 գրամ քաշով կանաչավուն բուսական զանգված, իսկ հոկտեմբերի 28-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն հիմնարկի վարչական տարածքում տեխնիկատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթավորված կանաչավուն զանգված: Փաթեթի մեջ առկա է եղել ընդհանուրը 2.4 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված, 4.6 գրամ քաշով դարչնագույն մանրացված թութունանման զանգված և 14.7 գրամ  քաշով կանաչավուն բուսական չորացված, մանրացված զանգված: sala Նոյեմբերի 4-ին` ժամը 03:50-ին, դեպի «Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի տեղամաս տեղի է ունեցել արտանետման փորձ: Առգրավվել է փաթեթ, որում առկա է եղել ընդհանուրը 3,8 գրամ քաշով բուսական կանեփանման զանգված, 4 գրամ սև գույնի պինդ զանգված և 2 հատ «Բ8» գրառմամբ դեղահաբ: Նոյեմբերի 21-ին` ժամը 18:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվող դատապարտյալ Մ. Ն.-ի մոտից անձնական խուզարկությամբ, մարզակոշիկի միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի 37 դեղահաբեր և «Դիմեդրոլ» գրառմամբ 154 դեղահաբ: Հայտնաբերվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին