Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ Սասնա ծռերի դատական նիստին

Քաղաքականություն
sasna-crer

«Սասնա ծռեր-1»-ի գործով այսօր դատարանում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Միայնակ Գայլը՝ Արայիկ Խանդոյանն ու Պավլիկ Մանուկյանը նիստի ընթացքում տեղից հայտարարաություններ են հնչեցրել, ինչը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին դուր չի եկել։ Դատավորը, դիմելով Արայիկ Խանդոյանին, հորդորել է դատական նիստի կարգը չխախտել և նրան դիմել է «ամբաստանյալ»-ով։ «Ուշադիր նայիր աչքերիս մեջ, ո՞ր մեկս է ամբաստանյալ»,- դիմելով դատավորին՝ ասել է Արայիկ Խանդոյանը։ Դրանից հետո դատավորը նրան մեկ ժամով հեռացրել է նիստերի դահլիճից։ Այս պահին դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սասնա ծռերի անդամ Էդվարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելու։ Դեռ նախորդ նիստին էր պաշտպան Լուսինե Սահակյանը հանդես եկել նման միջնորդությամբ։