Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կլոր սեղան ԱԺ-ում՝ տարկետման իրավունքի սահմանափակման թեմայով. ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tarketum

Ազգային ժողովում կլոր սեղան-քննարկում  է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքի շուրջ։ Քննարկմանը մասնակցելու են «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամները, պատգամավորներ և Կրթության ու գիտության և Պաշտպանություն նախարարության ներկայացուցիչները: Օրինագծին դեմ արտահայտվող ուսանողները, հիշեցնենք, 7 օր դասադուլ արեցին, նրանցից 5-ն ավելի ուշ դիմեցին ծայրահեղ քայլի հացադուլի, որից մեկ օր հետո, ԱԺ-ում բանակցություններին հաջորդեց դասադուլի ու հացադուլի դադարեցումը։ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, որոնք պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը, արտագաղթի նոր ալիք կբացի։ Կլոր սեղան-քննարկմանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։