Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հասարակություն
e6ff6289df4cf0723ee3d756d3027d7c

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Գյումրու, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են շուրջօրյա մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն