Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփը զրուցել է Պուտինի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
7BDB91D7-734C-4F7C-ACE1-9CA95B9C6B7A_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Սպիտակ տունը: Առանց մանրամասներ հայտնելու, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ զրույցի ընթացքում, որը տեւել է շուրջ մեկ ժամ, քննարկվել են արտաքին ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Վերլուծաբանների կարծիքով, հավանաբար քննարկվել են Սիրիայի ապագա ճակատագիրը եւ Հյուսիսային Կորեայի ճգնաժամի կարգավորման ուղիները: Հիշեցնենք, Վլադիմիր Պուտինը երկուշաբթի զրուցել է իր գործընկեր, Սիրիայի ղեկավար Բաշար Ալ Ասադի հետ:

--------------

Պուտինն ազդարարում է Սիրիայում ռազմական գործողությունների ավարտը

Սիրիան և Ռուսաստանը տեղեկացնում են, որ Սոչիում տեղի է ունեցել նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Բաշար ալ Ասադի հանդիպումը, որտեղ առաջնորդները քննարկել են սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված հարցեր: Կրեմլի աղբյուրներն ու սիրիական SANA լրատվական գործակալությունը հաղորդում են, որ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները մոտենում են ավարտին և շնորհավորել նախագահ Ասադին՝ ահաբեկչության դեմ հաջող պայքար մղելու համար: Ասադը վերջին անգամ ժամանել էր Մոսկվա 2 տարի առաջ, երբ ռուսական զորքերը սկսեցին ռազմական գործողություններ վարել Սիրիայում, ինչն օգնեց Ասադին փոխելու ռազմական գործողությունների ընթացքը: Հայտնի է, որ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեքշաբթի օրը, որի ընթացքում քննարկվել է սիրիական հակամարտությունը: Պուտինը նախատեսում է Սիրիայի ճգնաժամը քննարկել նաև Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թուանիի հետ: Բացի այդ, չորեքշաբթի օրը նախագահ Պուտինը Սոչիում կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եռակողմ գագաթաժողովի համար, որտեղ սիրիական հակամարտությունը կլինի քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Իսկ այդ ընթացքում Ժնևում նոյեմբերի 28-ին նախատեսված են ՄԱԿ-ի հովանու ներքո առանձին խաղաղ բանակցություններ: