Զիմբաբվեի նախագահը հրաժարական է տվել

 Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն այսօր  հրաժարական է ներկայացրել: Երկրի խորհրդարանին ուղղված նամակում  նա հայտնել է, որ ինքնակամ հրաժարական է ներկայացնում՝ ապահովելու «իշխանության խաղաղ փոխանցումը»:

« Ես, Ռոբերտ-Գաբրիել Մուգաբես, համաձայն Զիմբաբվեի ներկայիս սահմանադրության 96-րդ կետի, հայտարարում եմ իմ հրաժարականը»,- մասնավորապես  ասված է նախագահի նամակում:

Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից

Շուրջ40 տարի Զիմբաբվեն ղեկավարած  Մուգաբեի նամակը ընթերցել է խորհրդարանի խոսնակ Ջեքոբ Մուդենդան, մինչ խորհրդարանը երկրի 93-ամյա ղեկավարի իմպիչմենթի հարցով խորհրդարանական լսումներ էր անցկացնում:

Մուգաբեի նամակը խորհրդարանում ծափերով ու պարերով են ընդունել:

Իմպիչմենթի պահանջի հիմքում դրվել էին փաստարկներ այն մասին, որ Մուգաբեն «թույլ է տվել կնոջը զավթել սահմանադրական կարգը, ինչպես նաև այն, որ նա ծեր է և ի վիճակի չէ երկիրը կառավարել»:

Մուգաբեի հրաժարականը տոնում են նաև մայրաքաղաք Հարարեի փողոցներում:

zimbabve1