Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը զսպել է Հայաստանի ախորժակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serzh-putin

 Ռուսաստանին այլեւս չի մտահոգում Եվրամիություն գնացող Հայաստանը։ 2013թ-ի  համեմատ՝ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից, քանի որ Հայաստանը 2015թ հունվարի 2-ից   ԵԱՏՄ անդամ է։   «Ռուսաստանը  Հայաստանը   համարում է ենթարկված եւ նվաճված,    բնականաբար, լավ իմանալով, որ  պայմանագիրը եւս հարմարեցված է ԵՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին եւ  չի հակասում դրանց»,- բացատրում է  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի  հիմնադիր  Ստյոպա Սաֆարյանը։  Այդ է թերեւս  պատճառը, որ Մոսկվան ոչ պաշտոնական, ոչ փորձագիտական մակարդակով  առարկություններ չի ներկայացնում ԵՄ-ի  հետ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  ստորագրմանը, որը  սպասվում է  նոյեմբերի 24-ին,  Բրյուսելում։ 2013թ-ին, եթե Հայաստանը  ստորագրեր  Ասոցացման ու   Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերը,   փակվելու էր  Հայաստանի ճանապարհը դեպի Մաքսային միություն։   Բայց տնտեսական  գործոնը պատրվակ բերողներին փորձագետները խորհուրդ են տալիս չթերագնահատել քաղաքական բաղադրիչը։ «2013թ  ՌԴ-ին զայրացնում էր եւ զարմացնում էր  այն, որ Հայաստանը հայտնվել է նույն զամբյուղի մեջ  այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնք ունեն հստակ ընդգծված եվրաատլանտյան ինտեգրման կուրս եւ նպատակ։  Եւ Հայաստանի հայտնվելը նույն զամբյուղի մեջ՝  մեկնաբանվում էր, որպես հետագայում հնարավորություն մեծացնելու ՀՀ-ի  ախորժակը եւ նրան նույնպես դրդելու ԵՄ եւ ՆԱՏՕ»,- նշում է Ստյոպա Սաֆարյանը։     Սակայն Հայաստանը  նույնիսկ 2013թ-ին  չի այրել   Եվրամիության հետ կամուրջները։ Չստորագրելով հանդերձ  բանակցված փաստաթղթերը՝   հենց նոյեմբերի 29-ի   Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովի  ժամանակ  Հայաստանը հայտարարարեց, թե շարունակում է  համագործակցությունը։   2017թ փետրվարի 27-ին  Բրյուսելում հայտարարվեց, որ  Հայաստանը և Եվրոպական միությունն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Փորձագետները առավել քան վստահ են, որ օրեր անց  Բրյուսելում  Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրվելու է  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տակ։   Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը նշում է․ «Զուտ ստորագրման հանդեպ քաղաքական որեւէ խնդիր չկա ․ավելի շատ ինձ թվում է՝ դրանք արհեստական խաղարկումներ են»։   Ստյոպա Սաֆարյանը եւս   կասկածներ չունի․ «Այս պահի դրությամբ 100 տոկոսով համոզված եմ, որ համաձայնագիրը կստորագրվի, որովհետեւ  կարծեք թե բոլոր ռիսկերը  մաքսիմալ  կառավարելի են եւ  նվազեցված են Հայաստանի համար»։  Չստորագրված համաձայնագրից մինչեւ ստորագրվելիքը փոփոխություններ է կրել նաեւ  Եվրամիության՝ Արեւելյան հարեւանների նկատմամբ քաղաքականությունը։  Արեւմուտքը մասնավորապես հասկացել է, որ չի կարելի   ԼՂ  խնդրի կարգավորումը ամբողջովին թողնել ռուսական դաշտում։  2013թ-ին  գազի գնի  եւ աշխատանքային միգրանտների խնդիրները  խաղարկելուն զուգահեռ՝  Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը օգտագործեց որպես ամենամեծ լծակ։   Բայց հիմա էլ  Ղարաբաղյան խնդրի պատճառով  Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը հայտնվել է փակուղում։ Պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտության վերաբերյալ ձևակերպումների շուրջ։  Արդյո՞ք սա կազդի  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  ստորագրման վրա։  Թեւան Պողոսյանը համարում է, որ այս դեպքում գնդակը ԵՄ դաշտում  է․  «Մարտ ամսին Եվրամիությունը եւ Հայաստանն արդեն ասել են, որ այս է մեր մոտեցումը կոնֆլիկտի վերաբերյալ, բարի եղեք մինչեւ վերջ տանել»։ Մանրամասները՝ տեսանյութում