Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արիաննե Կաոիլին՝ ՀՀ վարչապետի խորհրդական նշանակվելու մասին

Քաղաքականություն
Ariana-007

«Շատ ուրախ եմ ՀՀ վարչապետի խորհրդական նշանակվելու և Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցելու հնարավորության համար: Ինձ ոգեշնչում են պրոֆեսիոնալիզմը, արդյունքները և ազդեցությունը, և ես վստահ եմ, որ իմ նշանակալի միջազգային փորձը հասարակական և մասնավոր ոլորտներում հիմք կծառայեն նորարարական քաղաքական մտքերի և անկախ խորհրդատվության տրամադրման համար, որոնք այնուհետև կփոխակերպվեն հաստատուն արդյունքների և տարբեր ոլորտներում դրական ազդեցության»,- ի պատասխան հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական նշանակվելու մասին Կարեն Կարապետյանի որոշման՝ «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին: