Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը փոխադարձել Լ. Արոնյանի կնոջ՝ Հայաստանի նկատմամբ արտահայտած սերը» (տեսանյութ)

Քաղաքականություն
bagratyan

Հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝  Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին, հասարակական հիմունքներով այսօր նշանակվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական: «Ենթադրում եմ, որ դա ավելի շատ Լեւոն Արոնյանի ծառայությունների արտացոլանքն է, այսինքն՝ ցանկացել են գնահատական հնչեցնել: Ենթադրում եմ, որ դա ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի: Եթե չեմ սխալվում, լինելով օտարերկրացի՝ Լեւոն Արոնյանի կինը հայտարարել էր, որ Հայաստանի հետ է ամուսնանում, ոչ թե Լեւոն Արոնյանի, այսինքն՝ իր սերը երկրի հանդեպ արտահայտել էր, բնականաբար, մեր Կառավարությունը ցանկացել է  փոխադարձել այդ սերը»,- «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Կառավարությունը վարչապետի որոշման մասին պարզաբանում է հրապարակել՝ նշելով, որ Արիանե Կաոիլին կառավարման եւ բիզնես խորհրդատվության մասնագետ է, ունի աշխատանքային փորձ: Արիանե Կաոիլին  փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման, միջազգային ֆինանսական եւ առևտրային կառույցների հետ համագործակցության և մի շարք այլ բնագավառներում: «Խորհրդականը հայեցողական պաշտոն է, եւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ ինքն է որոշում, թե հայեցողական պաշտանում ում կարող է առաջարկել: Եթե վարչապետը նպատակահարմար է գտել այդ թեկնածուին առաջարկել իրեն որպես խորհրդական, ապա դա իր որոշումն է, ես չեմ կարող մեկնաբանել»,- նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: «Ես կողմ չեմ, որ վարչապետի որեւէ խորհրդական, որը անելիք չունի՝ հասարակական կարգով, թե հաստիքով, տեղին չէ, քանի որ վարչապետի ինստիտուտը շատ բարձր ինստիտուտ է, եւ չի կարելի ցանկացած մեկին, թեկուզ խորհրդանշական իմաստով, ամենեւին նպատակ չունենալով վիրավորել Արոնյանի կնոջը՝ հատկապես, երբ հարգում եմ այն օտրարերկրացիներին, որոնք մեր պետության կողքին են, խորհրդական նշանակել: Վարչապետի խորհրդականների ցանկը կարող է մտահոգություն առաջացնել, քանի որ նախ շատ-շատ են եւ հետո՝ անհասկանալի գործառույթներ ունեն, պետք է հստակեցնել»,- ավելացրեց Սերգեյ Բագրատյանը: