Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ զենք է կիրառվել Ադրբեջանի զորավարժություններին. razm.info (տեսանյութ)

Քաղաքականություն
smerch

Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է նոյեմբերի 16-20-ին Ադրբեջանի բանակի, այդ թվում՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի խոշոր զորավարժությունից ամփոփիչ տեսանյութեր: Նախիջևանում վարժանքներն անցկացվել են «Հակառակորդի հարձակման հետմղման և հակահարձակման անցնելու» սցենարով: Դատելով հրապարակված տեսանյութերից և կից հաղորդագրություններից՝ զորավարժության Նախիջևանի փուլն անցկացվել է հակահարձակողական սցենարով: Հայաստանի, այդ թվում՝ Արցախի սահմաններին տեղակայված 1-ին, 2-րդ և 3-րդ կորպուսների համատեղ վարժանքների սցենարի մասին չի նշվում: Դատելով տեսանյութից՝ չի բացառվում, որ այն անցկացվել է հենց «հարձակողական» սցենարով: Վարժանքներին Նախիջևանում ներգրավվել են՝

  • «Սմերչ» ՀԿՌՀ,
  • «Գռադ» ՀԿՌՀ,
  • T-122 «Սաքարյա» ՀԿՌՀ,
  • Տ-72 տանկեր,
  • ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ,
  • ՄՏԼԲ ԶՈւ-23-2 քարշակի վրա դրված զենիթային հրանոթներ,
  • 122 մմ Դ-30, 152 մմ «Գիացինտ-Բ» քարշակվող հրետանի,
  • 122 մմ «Գվոզդիկա ինքնագնաց հտերանի,
  • Մի-8/17, Մի-24/35 բեռնատար և հարվածային ուղղաթիռներ,
  • Սու-25 գրոհիչներ,
  • Ս-125 ՀՕՊ համակարգեր,
  • ՄՏՈւ-90Մ տանկային կամրջադիրներ:
Ավելին՝ այստեղ