Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Եդիկիսելովը նախագիծ է ներկայացրել հեռուստատեսության մասին

Հասարակություն
Edikiselov

Լրագրող Համլետ Մանուկյանը և հեռուստաֆիլմերի ու հաղորդումների սցենարիստ, ռեժիսոր Էդուարդ Եդիկիսելովը հեռուստատեսության համաշխարհային օրը շատ լավ առիթ են համարում առհասարակ խոսելու հեռուստատեսության մասին։ Էդուարդ Եդիկիսելովը գտնում է, որ հայկական հեռուստատեսությունում կան և դրական բացասական երևույթներ. «Այսօր եթերով մատուցում են հեռուստասերիալներ, մարդասպանություն, բռնաբարություն։ Երեխաները ոչինչ չեն սովորում եթերից։ Ես նախագիծ եմ մշակել ու ներկայացրել, որ եթեր ներմուծեն գիտական ժամ»։  Համլետ Մանուկյանն էլ կարծում է, որ հայկական հեռուստաալիքները վերցնում են այն հաղորդումները, որոնք ռուսական հեռուստատեսությունում լավ մեծ հաջողություններ ունեն, բայց նույն հաղորդումներն այնպես են աղտոտում, որ չես էլ ուզում նայել. «Հայ լրագրողները չունեին իրենց մեծերը, որ նրանց հետ միասին կամաց-կամաց ցույց տային իրենց բոլոր հնարավորությունները։ Հեռուստատեսության համար ամենալավ տարիները եղել են 1950-60-ական թվականները»։