Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ խորհրդատվություն կտրամադրի կառավարությանը Արիանե Կաոլին

Պաշտոնական
Arianne-Caoili-240609

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արիանե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Արիանե Կաոիլին կառավարման և բիզնես խորհրդատվության մասնագետ է: Նա աշխատանքային փորձ ունի ֆինանսների, կառավարչական, գյուղատնտեսական և հանքարդյունաբերական ոլորտներում: Որպես խորհրդատու՝ նա ընդգրկված է եղել Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia Pacific Economic Cooperation (APEC)) բիզնես խորհրդատվական խմբում: Վերջին տարիներին բնակվելով Հայաստանում՝ նա ակտիվ գործունեություն է իրականացրել հանրային, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտներում: Արիանե Կաոիլին  փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների նեգրավման, միջազգային ֆինանսական և առևտրային կառույցների հետ համագործակցության և մի շարք այլ բնագավառներում: ՀՀ կառավարություն