Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ աշխատակիցների թիվը կավելանա

Քաղաքականություն
agn-2

   ՀՀ կառավարությունը վաղվա նիստում համապատասխան որոշմամբ կավելացնի ԱԳՆ աշխատակիցների թիվը։  Լրացուցիչ հաստիքները նախատեսված են ՀՀ դիվանագիտական դպրոցի 2017 թվականի շրջանավարտներից 10-ին որպես կցորդ հաստիքագրելուն։ Այսպիսով՝ ՀՀ ԱԳՆ հաստիքային աշխատողների թիվը 299-ից կդառնա 309 և կհամապատասխանեցվի 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված թվին։ Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմնի պահպանում ծրագրով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 10 կցորդի հաստիքի համար գումար։  

ՀՀ արտաքին գործերի  նախարարություն Աշխատողների  առավելագույն թվաքանակը որից` ղեկավարի տեղակալներ
ընդամենը այդ թվում`  առաջին տեղակալ
Նախարարության աշխատակազմ 309 5 -
այդ թվում`      
կառուցվածքային  ստորաբաժանումներ 281 5 -
«Պետական արարողակարգի  ծառայություն» գործակալություն 28 2 -