Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2 մեղադրողներն էլ պատշաճ չեն». Սասնա ծռերի 11 անդամների դատական նիստն է

Քաղաքականություն
sasna-crer3

«Սասնա ծռերի 11 անդամների գործով ներկայացած 2 մեղադրողներն էլ պատշաճ չեն»,- այսօր դատարանում նման հայտարարությամբ հանդես եկավ փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ նրանցից ոչ մեկը չի ստորագրել մեղադրական եզրակացության տակ, իսկ այսօր էլ առանց պատշաճ լիազորագրերի են ներկայացել դատարան։ Դատավորը պարզաբանեց, որ դատախազները նախորդ նիստերով լիազորագրեր ներկայացրել են։ Այս պարզաբանումն ավելի զայրացրեց փաստաբաններին։ Նրանց խոսքով՝ գործերը տարբեր են, և նիստը պետք է հետաձգել, որպեսզի դատախազները լիազորագրեր ներկայացնեն։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ ավելացրեց, որ դատախազին բացարկ հայտնելու հնարավորությունից պաշտպանական կողմը զրկված է, քանի որ Արամ Արամյանը լիազորագիր չունի։ Չնայած դրան, այնուամենայնիվ, փաստաբաններից Լիպարիտ Սիմոնյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազին։ Դատավորն այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։