Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի աշխարհի առաջնություն. Մանուէլ Պետրոսյանը բարձրացավ 14-րդ տեղ

Սպորտ
a1world-chess-1

Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Տղաների մրցաշարում հանդես եկող մեր շախմատիստները, ավաղ, միավորներ կորցրին եւ չկարողացան մոտենալ առաջատարներին: Մանուէլ Պետրոսյանն ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Շարդուլ Գագարեի հետ եւ այժմ 5 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Այսօր նա սպիտակներով կհանդիպի իրանցի Արյան Ղոլամիի հետ: Իսկ ահա գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը այս տուրում պարտվեց ռուսաստանցի միջազգային վարպետ Սեմյոն Լոմասովին եւ 8-րդ տեղից նահանջեց 24-րդ հորիզոնական: Նա այժմ ունի 4,5 միավոր: Այսօր մեր շախմատիստը սպիտակներով կմրցի արգենտինացի միջազգային վարպետ Թոմաս Սոսայի հետ: Մեր երրորդ մասնակից Տիգրան Կ. Հարությունյանը չնայած հաղթանակ տարավ 7-րդ տուրում, սակայն 3 միավորով առայժմ գտնվում է 109-րդ հորիզոնականում: Նրա առաջիկա մրցակիցը ՖԻԴե-ի վարպետ, հույն Եվգենիոս Իոանիդիսն է:     Աղջիկների առաջնությունում հանդես եկող մեր միակ շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյանը երկրորդ անգամ տանուլ տվեց իր պարտիան մրցաշարում եւ իր ունեցած 3,5 միավորով գտնվում է 47-րդ տեղում: Նա այսօր սպիտակներով ուժերը կչափի ղազախստանցի Ասել Սերիկվայի հետ: Հիշեցնենք, որ աշխարհի սույն առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: