Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվան խոչընդոտում է ԱՄՆ-ի լրատվամիջոցների աշխատանքը Ռուսաստանում (տեսանյութ)

Քաղաքականություն
8DAC2354-254C-4977-BFE0-5111B621B071_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող ինը լրատվամիջոց որպես «արտերկրյա գործակալներ» գրանցելու Մոսկվայի որոշումը: Ռուսական կողմը պնդում է, որ այդ քայլն արվել է ի պատասխան «Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերության ծրագրերը տարածող ընկերությունը ԱՄՆ-ում «արտերկրյա գործակալ» գրանցելու որոշմանը: Այցելելով Մոսկվայում «Ամերիկայի Ձայն»-ի եւ Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի գրասենյակ, դեսպանը նշել է, որ Մոսկվայի քայլը բոլորովին փոխադարձ չէ եւ կիրառվելու դեպքում «անհնար կդարձնի դրանց աշխատանքը» Ռուսաստանում: Դեսպանի խոսքով, 80 տարվա պատմություն ունեցող ամերիկյան FARA ակտը, որով «Ռուսաստանն այսօր» «արտերկրյա գործակալ» է ճանաչվել, չի խոչընդոտում ընկերության աշխատանքն ԱՄՆ-ում այլ ուղղակի տեղեկացնում է ֆինանսավորման աղբյուրների մասին: Մինչդեռ Ռուսաստանում «արտերկրյա գործակալները» շատ ավելի բարդ կանոնադրությամբ են կարգավորվում եւ դրանց գործունեությունը կարող է նույնիսկ դադարեցվել առանց դատարանի որոշման: «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթն ասել է. «Այս պահին, մենք չենք կարող ասել, ինչպիսի ազդեցություն է ունենալու Ռուսաստանում մեր գործունեության վրա այս որոշումը: Կարող ենք միայն ասել, որ «Ամերիկայի Ձայն»-ը օրենքով անկախ, անաչառ եւ լուրերի վրա հիմնված լրատվական կազմակերպություն է, եւ մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքներին»: