Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Լեւոն Պարոնյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
levon-paronyan-1

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի հեռուստատեսության նվիրյալներից հաղորդավար Լեւոն Պարոնյանը։  Չկա հեռուստատեսությունում, ռադիոյում  աշխատող մեկը, որն առնչված չլինի նրա  հետ։ Միշտ բարյացակամ, միշտ պատրաստակամ՝ խորհուրդ տալու, սխալները շտկելու։ Վերջին տարիներին նրա խորհուրդները լսելու հնարավորություն էին ստացել «Ա1+»-ի աշխատակիցները, որոնց հետ նա կիսում էր իր փորձը։ «Ա1+»-ը ցավակցում է Լեւոն Պարոնյանի հարազատներին, ընկերներին, հեռուստադիտողին, որը մշտապես սպասել եւ վստահել է նրա խոսքին։ Ի դեպ, նոյեմբերի 29-ը Հայկական հեռուստատեսության հիմնադրման  օրն է։ Մեկ տարի առաջ   «Ա1+»-ը զրուցել էր նրա հետ այդ առիթով։ Մանրամասները՝ տեսանյութում