Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանին նոր փորձություն է սպասվում «Մանչեսթեր Յունայթեդում»

Կարևոր լուրեր Սպորտ
a1mxitaryan-20.11.

Անգլիական լրատվամիջոցները շարունակում են քննարկել այն հարցը, թե Հենրիխ Մխիթարյանը ինչո՞ւ չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում «Նյուքասլի» հետ տնային խաղում: Մանչեսթրցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այդ կապակցությամբ ասել է, որ ինքը «տակտիկական նկատառումներով» է թիմի կազմից դուրս թողել հայազգի ֆուտբոլիստին: Սակայն ակումբին մոտ գտնվող աղբյուրները նշում են, որ դա հիմնականում կապված է Հենրիխ Մխիթարյանի ներկայիս մարզավիճակի հետ: «Մխիթարյանի մոտ դեռեւս խնդիրներ կան: Նա ամեն ինչ անում է իր կարիերան Մանչեսթերում փրկելու համար: Սակայն, վերջին ժամանակներին նրա մոտ գերհոգնածություն է նկատվում: Հնարավոր է, որ նրան սիստեմատիկ հանգիստ տրվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Բացի այդ, ուժեղացել է մրցակցություն թիմի ներսում, քանի որ շարք են վերադարձել վնասվածք ստացած Պոլ Պոգբան ու Մարուան Ֆելաինին», - The Sun թերթով հայտնել է ակումբի ներկայացուցիչներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ: Լրատվամիջոցը վերջում հիշեցրել է, որ Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայում անցկացրած 35 խաղում խփել է 5 գոլ: Հուսանք, որ մեր ֆուտբոլիստը կհաղթահարի անծանոթի կողմից հիշատակված խնդիրները ու կավելացնի եւ խաղերի, եւ գոլերի քանակը Պրեմիեր լիգայում: