Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Փյունիկը» հերքել է ռուսական կայքերի տարածած լուրը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a1pyunik-1

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հերքում է այն փաստը, որ Ղազախստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եվգենի Լովչեւը, նշանակվել է ակումբի մարզական տնօրեն: Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստին»: Երեկ ռուսական մի քանի կայքեր տեղեկացրել են, որ խորհրդային ֆուտբոլի նախկին պաշտպան Եվգենի Լովչեւի որդին՝ կրտսեր Եվգենի Լովչեւը, որը ներկայումս ֆուտբոլային գործակալ է, զբաղեցրել է Երեւանի «Փյունիկի» մարզական տնօրենի պաշտոնը՝ փոխարինելով Արմեն Գյուլբուդաղյանցին, որը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ: Եվգենի Լովչեւ կրտսերը 2001 թվականին ընդունել է Ղազախստանի քաղաքացիություն եւ  2003-2004թթ հանդես է եկել այդ երկրի ազգային թիմում: Տարբեր թիմերի կազմում նա երկու անգամ դարձել է Ղազախստանի չեմպիոն եւ գավաթակիր, 2002թ ճանաչվել է այդ երկրի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ թե ինչու է «Փյունիկը» հերքել այդ լուրը, դժվար է հասկանալ, քանի որ ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը բարիդրացիական հարաբերությունների մեջ է Եվգենի Լովչեւ ավագի հետ: