61 %-ը լսել է ՀՀ աշխատավայրերում սեռական ոտնձգությունների մասին

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում մի նոր շարժում է սկսվել՝ ընդդեմ աշխատավայրերում սեռական ոտնձգությունների։

Ընդ որում, դա վերաբերում է թե կանանց, թե տղամարդկանց շահագործմանը՝ վերադասի կամ աշխատակիցների կողմից։ Բազմաթիվ հայտնիներ հանդես են գալիս իրենց կյանքի պատմություններով ու խոստովանություններով։

Թեև առաջին հայացքից մեզ համար խորթ է նման թեմայի արծարծումը, և թվում է՝ Հայաստանում նման դեպքերը գրեթե բացառված են, սակայն փորձեցինք պարզել, թե արդյոք որևէ մեկը, եթե նույնիսկ չի առնչվել, ապա գոնե լսել է նման դեպքի մասին։

 Այսպիսով՝ հանգստյան օրերին անցկացրած մեր փոքրիկ հարցման արդյունքով պարզել ենք, որ հարցվածների գերակշիռ մասը՝ 61 տոկոսը, լսել է նման խնդրի մասին։ Մեր հարցմանը մասնակցած 435 քվեարկողների 12 %-ն անձամբ առնչվել է սեռական ոտնձգության դեպքի աշխատավայրում։ Իսկ 27%-ը կարծում է, որ Հայաստանում չկա նման իրավիճակ։

Հարցման քվեարկությունը դեռ շարունակվում է։ 

Արդյունքը՝ ստորև

harrasment