Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում տրանսգենային գյուղատնտեսության համար ազատ հող չկա. մասնագետ

Տնտեսություն
Davit-Pipoyan

«Հայաստանի Հանրապետության քարտեզի վրա այլևս որևէ ազատ  հողակտար չկա, որի վրա կարելի է զբաղվել տրանսգենային գյուղատնտեսությամբ»,- այս մասին հայտնեց էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։ Նրա խոսքերով՝ տրանսգենային գյուղատնտեսությամբ կարող են զբաղվել այն երկրները, որոնք ունեն անծայրածիր հողակտորներ։ Հայաստանի պարագայում դա հնարավոր չէ։ «Կամայական մարզերում փոքրիկ հողակտորներ են, և տրանսգենային գյուղատնտեսությամբ զբաղվելու համար խզումներ պետք է լինեն, որովհետև հարևանը, որը տրանսգենային գյուղատնտեսությամբ է զբաղվում, վարակելու է նաև մյուսին։ Մեր սակավահող պայմաններում ու՞մ հողի հաշվին ենք այդ խզումն ապահովելու։ Խոսելով գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմների մասին՝ կենտրոնի ղեկավարը նշեց, որ երբ ասում ենք՝ գենետիկապես ձևափոխված օրգանիզմերն արգելված են, ոչ մեկը չի խոսում սննդամթերքի ոլորտում և սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված բաղադրիչներ կիրառելու մասին։ Այս ոլորտն ամբողջ աշխարհում անցնում է համապատասխան փորձաքննություն։ Կա մակնշման պահանջ, և սպառողը պետք է ունենա ազատ ընտրության հնարավորություն։ «Օրինակ՝ Իտալիայում գյուղատնտեսությունն արժեքավորված է։ Նրանք օրգանիկ մթերքը թանկ  վաճառում են հարևան երկրներին, իսկ էժանը ներկրում են իրենց երկիր։ Սուպերմարկետում կա օրգանիկ և տրանսգեն մակնշմամբ ապրանք, որը մի քանի անգամ ավելի էժան է։ Սպառողներին պետք է տալ ազատ ընտրության հնարավորություն։»,- ասաց Դավիթ Պիպոյանը։ Նոյեմբերի 1-ին ամերիկյան դեսպանատունը, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ, կազմակերպել էր գործարար համաժողով, որի նպատակն էր ոլորտի ընկերություններին ամերիկյան Valmont և Monsanto ընկերությունների արտադրանքի ու տեխնոլոգիաների ներկայացումը։ Monsanto-ի արտադրանքից հեռու մնալու կոչ էր արել հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ Monsanto-ն արգելված է նաև ԵՄ տարածքի 10-ից ավելի երկրներում։