Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրպանիկ-հարթակներ՝ աղբամանների համար

Հասարակություն
sanitek

Մայրաքաղաքում աղբահանության և սանմաքրման ծառայությունները պայմանագրային հիմունքներով իրականացնող «Սանիթեք» ընկերության աղբամանների որոշ մասը տեղադրվել է գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի մասի առաջին գոտում: Երթևեկության անվտանգության տեսակետից սա խնդրահարույց երևույթ էր, որի լուծման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2017 թվականին մեկնարկել է երթևեկելի գոտիներում առկա աղբամանների համար, այսպես կոչված, գրպանիկ-հարթակների կառուցման ծրագիրը: Բացի երթևեկությանը չխոչընդոտելուց, գրպանիկ-հարթակները կառուցելիս հատուկ հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ դեպի մայթին հարակից գոտի տեղափոխված աղբարկղը որևէ կերպ չխոչընդոտի հետիոտնի անցուդարձին: Աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը կշարունակվի 2018 թվականին: