Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում զինամթերքի ոչնչացման նպատակով իրականացվել է 2 պայթյուն

Հասարակություն
paytyun

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 17.11.2017թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 20.11.2017թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

Նոյեմբերի  17-ին ժամը 15:00-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի բնակիչ Վ. Ա.-ն համայնքի անտառում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խումբը մեկնել է դեպքի վայր և հայտնաբերել ևս մեկ միավոր նռնականետի նռնակ: Զինամթերքի ոչնչացման  նպատակով  իրականացվել է 2 պայթյուն` ընդհանուրը 704 գր տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ: Պայթյուն Նոյեմբերի 19-ին ժամը 16:15-ին  Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն  է  ստացվել,  որ Հադրութի շրջանի «Վալյոավան» կոչվող տեղանքում ՀՀ Գորիսի մարզի Տեղ գյուղի բնակիչ  Հ.Ա.-ն նետել է անհայտ առարկա, ինչի հետևանքով առաջացած պայթյունից տուժել է: Հ.Ա.-ն տեղափոխվել է «Հադրութի շրջանային  բուժմիավորում» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի առողջական վիճակը գնահատվում  է  բավարար: Ժամը 18:50-ին տուժածը դուրս է գրվել վերը նշված ՓԲԸ-ից  և  մեկնել  ՀՀ  քաղաք  Գորիս: