Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ Ջրարփիում. Ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց. Այսօր (տեսանյութ)

Հասարակություն
jrarpi

Վաղ առավոտից լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Ջրարփի գյուղում։ Գյուղի դպրոցի շենքը վթարային է, դպրոցականները և նրանց ծնողները դասադուլ են հայտարարել։ Ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց՝ պատճառաբանելով, որ դպրոցն անմխիթար վիճակում է, պատուհանները ջարդուփշուր են եղած, ջեռուցում չկա։ Aysor.am-ի թղթակիցը հայտնում է, որ ծնողները կառավարությունից պահանջում են խնդրին լուծում տալ։ Ավելի ուշ Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն ասել է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպել է բողոքող ծնողներին, եւ նրանք փոխհամաձայնության են եկել: