Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
96249f21c1a486aa2ea1b32783b37951

Քիչ առաջ ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ՀՅԴ խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից։

«Բնական է, ԱԺ-ում կա ընդդիմություն, որը պետք է երբեմն լինել մոլի, իրենց գործն է երբեմն չտեսնելու տալ եղածը։ Թեկուզ փոքր չափով, բայց տոկոսային տոկոսով կայունանալու է արտաքին պարտքը։ Միայն այն փաստը, որ 100 միլիարդով ավելանալու են ծախսերը, որից 70 միլիարդը կապիտալ ծախսերն են, խոսում է կայունանալու մասին»,- Աղվան Վարդանյանը խոսում է կառավարության գործունեությունը քննադատելու մասին։

Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինքի»՝ նախորդ շաբաթ արված քննադատական հայտարարություններին՝ Մոնումենտի դղյակների մասին, ապա Աղվան Վարդանյանը հակադարձում է. «Հայաստանում տասնյակ հազարավոր դղյակներ կան։ Եթե ԲՀԿ-ն ուզում է դրանցով զբաղվել, թող զբաղվեն։ Եթե դուք չեք տեսնում, տեղյակ չեք, դուք լրագրող չեք։ Մենք Ծառուկյան դաշինքի հետ ունեցել ենք արդյունավետ աշխատանք, երբ ընդդիմություն էինք։ Ես չեմ կարող բացատրել իրենց դիրքորոշումը։ Այսօր ես նրանց չեմ հասկանում»։