Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում

Քաղաքականություն
ilham_aliyev_qebul

Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովն այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու և 19-20-ը կգտնվի այնտեղ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լավրովի գլխավորած պատվիրակությունը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել ջերմ ողջույն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այսօր կխոսենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին հարցերի շուրջ: Ադրբեջանը շահագրգռված է այդ հարցի շուտափույթ կարգավորմամբ», - ասել է Ալիևը: Լավրովը  հիշեցրել է, որ Ռուսաստանը հանձնառու է Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունների իրագործմանը և նշել այս տարի Ստավրոպոլում միջտարածաշրջանային ֆորումի հաջող անցկացումը։ Այցի շրջանակում ծրագրված են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ՌԴ արտգործնախարարի հանդիպումները։