Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին եւ դարձավ միանձնյա առաջատար

Սպորտ
a1aronyan-19.11

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Իսպանիայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» 4-րդ փուլում: Այսօր կայացած 4-րդ տուրի պարտիայում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ: Լեւոն Արոնյանը բավական վստահ անցկացրեց պարտիան եւ 27-րդ քայլում անցողիկ զինվորի սպառնալիքի տակ սեւերին ստիպեց անձնատուր լինել: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար: Հաջորդ՝ 5-ր տուրը տեղի կունենա վաղը, նոյեմբերի 21-ին: Լեւոն Արոնյանի հավանական մրցակիցը կարող է դառնալ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը կամ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: