Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

Սպորտ
a1aronyan-2

Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» խաղարկության 4-րդ փուլում կայացան երրորդ տուրի պարտիաները:   Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ անչափ լարված պայքարում ոչ-ոքի խաղաց: Այդպիսով, նա վաստակեց 2 միավոր եւ շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Նույնքան միավոր ունեն նաեւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին եւ Թեյմուր Ռաջաբովը:   Վաղը տեղի կունենա 4-րդ տուրը: Լեւոն Արոնյանը կհանդիպի իր հետ համաքայլ ընթացող մրցակիցներից որեւէ մեկի հետ: