Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» չկարողացավ հաղթել «Շիրակին» 2:0 հաշվից հետո (տեսանյութ)

Սպորտ
a1gandzasar-shirak

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում Կապանի «Գանձասար-Կապանը» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ:   Հանդիպումը վստահ սկսեցին կապանցի ֆուտբոլիստները, որոնք առաջին խաղակի միջնամասում եւ երկրորդի առաջին րոպեին երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան մրցակցի նկատմամբ: Տանտերերի կազմում աչքի ընկան միայն լեգիոնականները՝ Դմիտրի Յաշինն ու Մուսոնդան:   Շիրակցիներն այդ գոլերից հետո սկսեցին ավելի մեծ ուժերով գրոհել՝ խաղը փրկելու համար: Ի վերջո դա նրանց հաջողվեց, երբ 90-րդ րոպեին Մուհամեդ Կաբան հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Մինչ այդ, 69-րդ րոպեին, առաջին պատասխան գնդակը հեղինակել էր Արամ Մուրսդյանը:    Այդպիսով, «Գանձասար-Կապանը» վաստակեց 20 միավոր եւ պահպանեց 2-րդ տեղը: «Շիրակը» այժմ ունի 19 միավոր եւ արդեն մաքուր բարձրացել է 3-րդ հորիզոնական: Նրանից մեկ միավոր քիչ ունի «Բանանցը», որը երեկ սեփական դաշտում ոչ-ոքի էր խաղացել առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտի» հետ: