Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Գանձասար-Կապան» - «Շիրակ». Թիմերին բաժանում է ընդամենը մեկ միավոր  (տեսանյութ)

Սպորտ
a1gandzasar-shirak-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կկայանա 13-րդ տուրի երկրորդ հանդիպումը: Կապանի «Գանձասար-Կապանը» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Գյումրիի «Շիրակին»:   Կապանցիները 19 միավորով այժմ զբաղեցնում են 2-րդ տեղը, իսկ շիրակցիները 18-ով գտնվում են 4-րդ հորիզոնականում՝ լրացուցիչ գործակիցներով ետ զիջելով նույնքան միավոր ունեցող «Բանանցից»:   Հարկ է նշել, որ «Գանձասար-Կապանն» նախորդ 9 խաղերում պարտություն չի կրել, իսկ ահա «Շիրակը», հակառակը, նախորդ 7 հանդիպումներում հաղթանակ չի տարել: Չնայած դրան, բուքմեյքերները հավասար են գնահատում թիմերի շանսերը՝ 2,50 գործակից ընդդեմ 2,60-ի:   «Գանձասար-Կապան» - «Շիրակ» հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին: Ֆուտբոլասերներն այն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: