Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սայլակների և լսողական սարքերի տրամադրման նոր կարգը (տեսանյութ)

Հասարակություն
timthumb-1

Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակների և լսողական սարքերի տրամադրման նոր կարգ է սահմանվել: 2017 թվականին սայլակի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը կազմում է 95 հազար դրամ, 30 տարեկան և ավելի բարձր տարիքի՝ հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը 30 հազար դրամ է, լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաներին եւ 18-ից մինչեւ 29 տարեկան, հաշմանդամություն ունեցող անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը 80 հազար դրամ է: «Հանգրվան» ՊՈԱԿ-ի կողմից տրված հավաստագրով հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա ընտանիքի անդամը ներկայումս հաստատված երեք՝ «Նոր Որակ», «Բարրի», «Կամար» ՍՊԸ-ների միջոցով կարող է ձեռք բերել սայլակը կամ լսողական սարքը: Շիրակի մարզում սայլակներ եւ լսողական սարքեր կտրամադրի «Փյունիկ» միությունը: «Ցայգ» ՀԸ տեսանյութը