Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրքահավաք` Բաղանիսի դպրոցի գրադարանի համար

Հասարակություն
book

Ս. թ. նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին, «Միրզոյան» գրադարանում /հասցե՝  Մհեր Մկրտչյան 10/ կբացվի «Գրքի երևանյան առաջին փառատոնի» մեկնարկն ազդարարող բարեգործական գրքահավաքը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Գրքի երևանյան փառատոնի» կազմակերպիչ «Միհր» ստեղծագործների միության ղեկավար Շողակաթ Գալստյանը: Կներկայացվի նոյեմբերի 24-26-ը անցկացվող «Գրքի երևանյան փառատոնի» ծրագիրը: Ներկա կլինեն նաև անվանի հյուրեր՝ գրականության, քաղաքականության, մշակույթի, սպորտի, շոու բիզնեսի ոլորտներից: Նրանք իրենց գրքերը կմակագրեն Բաղանիսի դպրոցի գրադարանի համար: Գրքահավաքի մուտքը՝ գրքով: