Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսելու (տեսանյութ)

Հասարակություն
UntitledԴՔ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երկուշաբթից բողոքի հացադուլ է սկսելու՝ ԿԸՀ-ի հակասահմանադրական դիրքորոշման դեմ: Հայրիկյանը մինչ այդ նամակով դիմել էր ԿԸՀ՝ ստանալու փաստաթղթեր: Նա ցանկանում էր  կազմակերպել  ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար: ԿԸՀ-ն պատասխանել է, որ Հայաստանի հանրաքվեի մասին օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն: Առաջնորդվելով քաղաքացիական պատասխանատվությամբ՝ ԿԸՀ հակասահմանադրական գործողությունների դեմ, Հայրիկյանը հացադուլ կանի, պահանջելով կատարել Սահմանադրության պահանջը:  Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայրիկյանը հացադուլի էր դիմել 2014-ին, նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը փոխանցել եվրոպամետ ուժերին: