Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցի» 17-ամյա հարձակվողն ընդհատեց առաջատարի հաղթարշավը (տեսանյութ)

Սպորտ
a1bananc-17.11.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի մեկնարկային «Բանանց» - «Ալաշկերտ» խաղը բավական դիտարժան ստացվեց: Նախ առաջին խաղակեսի 27-րդ րոպեին ալաշկերտցիների կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը բացեց հաշիվը: Ինը րոպե անց «Բանանցի» սերբ հարձակվող Նենադ Ինյացը վերականգնեց հավասարակշռությունը: Ընդմիջումից 13 րոպե անց նույն Արտակ Եդիգարյանը երկրորդ անգամ գրավեց տանտերերի դարպասը, սակայն «Բանանցն» այս անգամ էլ ուժ գտավ եւ հավասարեցրեց հաշիվը: Խաղի նախավերջին 89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ 17-ամյա հարձակվող Մարտին Գիգորյանը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: «Բանանցը» չնայած չկարողացավ շարունակել նախորդ խաղում Գյումրիում ձեռք բերած հաջողությունը, սակայն, միաժամանակ, առաջնության ընդգծված առաջատարին թույլ չտվեց տանել երրորդ անընդմեջ հաղթանակը: Այս խաղից հետո ալաշկերտցիները 27 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը» վաստակած միավորներով (18) հավասարվեց «Շիրակին» եւ լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 3-րդ հորիզոնական: Այս տուրի մյուս երկու խաղերը տեղի կունենան նոյեմբերի 18-ին եւ 19-ին: