Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Արցախյան ազատամարտը դուրս մնաց կերպարվեստից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
karen-axamalyan

Հայաստանի և Իսրայելի  զուգահեռները  Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամալյանին հիշեցնում են  համեմատվող երկրի  բանակի կոչը. «Այնտեղ չեն ասում մահապարտ, մահ բառը բացառում են , իրենց կոչը հետևյալն է` գնա առաջ, սպանիր թշնամուդ և  ողջ վերադարձիր, որովհետև դու այս երկրին պետք ես»։ Նա ողջունում է  ուսանողության՝  տարկետման սահմանափակումների դեմ  ակցիաները, թեև կողմ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունմանը, բայց անհրաժեշտ է համարում  որոշակի մշակումներն և լրացումները։ Կարծում է, որ երիտասարդներից շատերը կարող են ներդրում ունենալ պաշտպանական համակարգում՝ իրենց ծառայությունը անցկացնելով զորամասերից դուրս։  Նկարիչների միության նախագահը ողջունում  է նաեւ Ազգ-բանակ գաղափարախոսությունը։   Ի դեպ, առաջիկայում  Հայաստանի նկարիչների միությունը նկարչական  մրցույթ է կազմակերպելու՝ նվիրված հայոց բանակին և հաղթանակներին։ Ավելին՝ տեսանյութում