Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղարշապատի թիմը հաղթել է ֆուտբոլի հատուկ մրցաշարում

Սպորտ
sport-hashmandam-17.11.

Այսօր ավարտվել են պետական աջակցության շրջանակում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության կազմակերպած ֆուտբոլի հանրապետական մրցումները: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը:  Հատուկ եւ ներառական կրթություն ստացող դպրոցականների ֆուտբոլի հանրապետական մրցումների հաղթող է ճանաչվել Վաղարշապատի թիվ 33 ներառական դպրոցի թիմը: Երկրորդ տեղը գրավել է Երեւանի թիվ 12 հատուկ դպրոցի թիմը, իսկ 3-րդ՝ Վաղարշապատի թիվ 150 ներառական դպրոցի թիմը: Մրցաշարին մասնակցել են Երեւանի եւ մարզերի հատուկ եւ ներառական կրթություն ապահովող 8 դպրոցների մտավոր հաշմանդամություն ունեցող եւ առանց հաշմանդամության 12-15 տարեկան աշակերտներ: