Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Բանանց» - «Ալաշկերտ». Վերսկսվում է բարձրագույն խմբի առաջնությունը (տեսանյութ)

Սպորտ
sport-bananc

Երկշաբաթյա ընդմիջումից հետո այսօր կվերսկս ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կկայանա 13-րդ տուրի առաջին հանդիպումը: Երեւանի «Բանանցը» սեփական խաղադաշտում կընդունի «Ալաշկերտին»: Տանտերերն այժմ 17 միավորով զբաղեցնում են 4-րդ տեղը՝ ետ մնալով 2-րդ հորիզոնականում գտնվող «Շիրակից» ընդամենը երկու բալով: «Ալաշկերտը» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, քանի որ 12 խաղում վաստակել է 26 միավոր: Զարմանալի չէ, որ բուքմեյքերական գրասենյակները ավելի շատ հավատում են հենց ալաշկերտցիների հաղթանակին՝ 1,80 գործակից՝ «Բանանցի» 4,20-ի դիմաց: Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը. «Բանանց»

  1. Արամ Հայրապետյան
  2. Բորիսլավ Յովանովիչ
  3. Ռումյան Հովսեփյան
  4. Ղուկաս Պողոսյան
  5. Նենադ Ինյաց
  6. Ալեքսանդր Ջոկովիչ
  7. Վահագն Այվազյան
  8. Վալմերսոն
  9. Նարեկ Պետրոսյան
  10. Մատվեյ Գույգանով
  11. Կվասի Սիբո
«Ալաշկերտ»
  1. Արսեն Բեգլարյան
  2. Անդրանիկ Ոսկանյան
4 . Մլադեն Զելկովիչ
  1. Դանիել Ստոյկովիչ
  2. Գագիկ Դաղբաշյան
  3. Արտակ Դաշյան
  4. Միլյան Յաբլան
  5. Արտակ Եդիգարյան
  6. Արթուր Եդիգարյան
  7. Արտակ Գրիգորյան
  8. Միհրան Մանսայան
Ֆուտբոլասերներն այն ուղիղ եթերով կարող են դիտել հանդիպումը նաեւ մեր կյաքէջում՝ ստորեւ: