Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիական ընկերությունը ներդրում կկատարի ՀՀ անասնապահության ոլորտում

Տնտեսություն
Hasarakakan-exjeravor_anasun_766477910

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել է  գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչներին` անասնապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: «Անասնապահությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի և այսօր զբաղեցնում է Հայաստանի գյուղատնտեսության շուրջ 50%-ը: Միևնույն ժամանակ մենք դեռ մեծ դաշտ ունենք  ներդրումներ կատարելու և զարգացնելու  ոլորտը, ուստի բաց ենք ու պատրաստ քննարկել  տարբեր առաջարկություններ»,-ողջունելով հյուրերին` մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Իգնատի Առաքելյանի առաջարկով կողմերը քննարկել են  ՀՀ-ում տոհմաբուծարանների հիմնական պետական ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները: Ընկերության ղեկավար Ժան Պոլ Բուայեն նշել է, որ Հայաստանն  անասնապահական առևտրի համար բարենպաստ աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաև հրաշալի լեռնային արոտավայրեր, և իրենք հետաքրքրված են և ոգևորված Հայաստանում ներդրումներ կատարել: ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպել են նաև մի շարք անասնաբուծական ընկերությունների հետ և քննարկել համագործակցության հնարավորություններ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և   հասարակայնության հետ կապերի բաժին