Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 2-րդ հազարամյակի արժեքներ

Քաղաքականություն
hyusis-harav

ԱԺ-ում սկսվեց ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-2 եւ ծրագիր-3 վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վավերացման մասին հարցի քննարկումը: Նախագիծը ԱԺ-ում ներկայացնում է Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանը: Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետներ էր սահմանված մինչեւ այս տարեվերջ։ Ըստ նախագծի՝ վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ 2019թ. սեպտեմբերի 14: Հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցը փոխնախարարին վերաբերում էր վարկային միջոցների երկարաձգման պատճառներին եւ տույժերին. «Վարկերի երկարաձգման պատճառներից մեկը հողերի օտարման գործընթացն է, տարաբնակեցման ծրագրերը: Տարանշ 2-ում օտարման է ենթակա 16 համայնք, մոտավորապես 935 հողատարածք, որոնցից մոտ 15-ի սեփականության իրավունքը օտարվելու է դատարանի որոշմամբ: Եւ այդ դատարանի որոշումներում եղել են օբյեկտիվ հետաձգումներ՝ կապված սեփականատերերի՝ երկրից բացակայության կամ փոխհատուցման գումարի անհամաձայնության հետ: Նախատեսում ենք, որ այս խնդիրները կլուծվեն եւ եկող տարվա 2-րդ կեսին կավարտենք Տրանշ 2-ով նախատեսված շինարարական աշխատանքների ամբողջ ծավալը: Մյուս խնդիրը վերաբերում է մշակութային արժեքների հայտնաբերմանը, մանսավորապես Տրանշ 2-ի շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 2-րդ հազարամյակի արժեքներ, որով պայմանավորված իրականացվել է ճանապարհի՝ 8 կիլոմետրանոց հատվածի վերակառուցում, որը կլինի եկող տարվա գարնանը»: