Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «Գրան Պրիի» առաջին տուրում

Սպորտ
a1aronyan-16.11.

Իսպանական Պալմա դե Մալյորկա քաղաքում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» խաղարկության 4-րդ փուլը: Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին տուրում սեւ խաղաքարերով հանդիպեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ եւ ոչ-ոքի արեց: Մնացած հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1-0 Պավել Էլյանով (Ուկրաինա) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1/2-1/2 Դին Լիժեն (Չինաստան) – Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս (Իսպանիա)՝ 1/2-1/2 Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)՝ 1/2-1/2 Անիշ Գիրի (Նիդերլանդներ) – Ռիխարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 1-0 Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 1:0 Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – Ալեքսանդր Ռյազանցեւ (Ռուսաստան)՝ 1/2-1/2 Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 1/2-1/2   Երկրորդ տուրը տեղի կունենա վաղը: Լեւոն Արոնյանի առաջիկա մրցակցին կորոշի համակարգիչը: