Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիսային պողոտայում բախվեցին կապիտալն ու հասարակության շահը (տեսանյութ)

Մշակույթ
2-17

Տաս տարի առաջ, այս օրը բացվեց Հյուսիսային պողոտան, Թամանյանի երազանքը, որ այդպես էլ խորհրդային 70 տարիների ընթացքում չկառուցվեց ։ Մի քանի մրցույթներ եղան, եղան մասնակիցներ և հաղթողներ, սակայն ամենը մնաց թղթի վրա։ Չկառուցվեց, բայց և չմոռացվեց։ Գաղափարը օդում էր, իսկ ճարտարապետների համար այն դարձել էր անկատար իղձ, ասում է  Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, «Հյուսիսային պողոտան երեկ,այսօր վաղը» ցուցահանդեսի կազմակերպիչը։ Գուրգեն Մուշեղյանը մեկն էր այն Ճարտարապետներից, որ մասնակցեց խորհրդային տարիներին հայտարարված մրցույթին և ներկայացրեց իր նախագիծը։ Սա հասարակական վայր պետք է դիտարկվեր, այլ ոչ բնակելի թաղամաս։ Սա այն դեպքն է, երբ բախվում են կապիտալի ու հասարակության շահերը։ Եվ սխալների հանգամանքը ես կապում եմ այդ երևույթի հետ, ասում է ճարտարապետը ։ Հյուսիսային պողոտան ի վերջո կառուցվեց, ոչ միանշանակ ընդունվեց, անգամ մեծ քննադատության արժանացավ, խոսվեց այն մասին, որ սա Թամանյանի երազած պողոտայի հետ որևէ կապ չունի։ Միանշանակ է, միայն այն, որ նոր սերունդը անխոս ընդունեց ու իրեն նույնականացրեց այս պողոտայի հետ ։ Ի դեպ, Հյուսիսային պողոտայի գլխավոր մեղավորը՝ Նարեկ Սարգսյանը ցուցահանդեսի բացմանը ներկա չէր։  3-17