Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները կհանդիպեն

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնում է Ռուսաստան: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը Սոչիում մասնակցելու է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագթնաժողովին:

Օրակարգային հարցը լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը: Բացի դրանից ենթադրվում է, որ Էրդողանը Պուտինի հետ քննարկելու է Ռուսաստանում կայանալիք «Սիրիայի ժողովուրդների ազգային երկխոսության» անվամբ կոնգրեսի հարցը, որին ռուսական կողմը հրավիրել է նաև Սիրիայի քրդական ուժերին: Պաշտոնական Անկարան դեմ է, որ քրդերը մասնակցեն այդ կոնգրեսին

Հիշեցնենք, որ վերջին անգամ Էրդողանը Պուտինի հետ հանդիպել էր նոյեմբերի 13-ին Սոչիում:

ermenihaber.am