Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուքմեյքերները որոշել են 2018թ աշխարհի առաջնության ֆավորիտներին

Սպորտ
sport-rusastan-2018

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո, երբ հայտնի դարձան եզրափակիչ մրցաշարի մասնակից 32 հավաքականները, բուքմեյքերային գրասենյակներն անմիջապես հրապարակել են մրցաշարի ֆավորիտների ցանկը: Ըստ դրանց, աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու ռեալ հնարավորություն ունեն Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականները, որոնց հաղթանակը գնահատել են 6,00 գործակիցով: Երրորդ տեղում գտնվում է Ֆրանսիայի ընտրանին, որի շանսերը հավասար է 7,00 գործակից: Այնուհետեւ հաջորդում են Իսպանիան (8,50), Արգենտինան (9,00) եւ Բելգիան (13,00): Առաջնության կազմակերպիչ երկրի՝ Ռուսաստանի հավաքականը, բուքմեյքերների ցուցակում 34,00 գործակիցով զբաղեցնում է 9-րդ տեղը: 2018թ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքների՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Կազանի, Սոչիի, Դոնի Ռոստովի, Սարանսկի, Վոլգոգրադի, Կալինինգրադի, Եկատերինբուրգի 12 մարզադաշտերում: Եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը տեղի է կունենա այս տարվա դեկտեմբերի 1-ին, Մոսկվայում: