Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վաղ է խոսել Իսլամական պետության դեմ հաղթանակի մասին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Sargis-Grigoryan

Սիրիական հակամարտությունը թևակոխում է նոր շրջափուլ։ Դրա հանգուցալուծման մասին խոսելը դեռ վաղ է։ Արաբագետ Սարգիս Գրիգորյանը դեռևս չի տեսնում հանգուցալուծման շուրջ հեռանկար։ «Վաղ է խոսել նաև «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին։ Կարելի է ասել՝ մենք գործ ունենք սիրիական հակամարտության նոր շրջափուլի հետ։ Սիրիան հատվածայնացվում է։ Մենք գործ ունենք առանձին հատվածների հետ՝ կառավարական ուժերի կողմից վերահսկվող հատվածներ, ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկվող հատվածներ և քրդերի կողմից վերահսկվող հատվածներ»,- նշեց արաբագետը։ Խոսելով Լիբանանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին՝ արաբագետն ասաց, որ երկու հավանական գործոն է դիտարկում` կապված վարչապետի հրաժարականի հետ։ «Լիբանանի վարչապետը երկար ժամանակ վայելում էր Սաուդյան Արաբիայի վստահությունը, և Սաադ Հարիրի բռնի ուժով պահելը Էր-Ռիադում 2 գործոնների հետ է կապվում։ Առաջին գործոնը պայմանավորված էր Սաուդյան Արաբիայի հակաիրանական քաղաքականությամբ։ Սաադ Հարիրի վարչապետության ժամանակ ակտիվացել էր Լիբանանի շիական հատվածը, հատկապես՝ «Հզբոլլահը», ինչը դուր չէր գալիս Սաուդյան Արաբիային։ Երկրորդ հանգամանքն այն է, որ Սաադ Հարիրը հարել է այնպիսի շրջանակների, որոնք դուր չեն եկել ներկայիս իշխանություններին։ Սարգիս Գրիգորյանը հավելեց, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ Սաադ Հարիրին համաձայնել է տեղափոխվել Ֆրանսիա։